Վրաստանի վիճակագրություն. 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանում շինարարությունը թանկացել է

11:56, 07.02.2024

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերին շինարարության արժեքի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ աճել է 3,5 տոկոսով։

Ըստ գերատեսչության ՝ նշված փոփոխությունը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձի 17,4 տոկոս աճով, ինչը 3,57 տոկոսային կետով նպաստել է ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը։

«2022 թվականի փետրվարի համեմատ շինարարության արժեքի ցուցանիշն աճել է 17.3 տոկոսով։ Ցուցանիշի աճը մեծ մասամբ պայմանավորված է եղել շինարարության ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձի 52,0 տոկոսով և շինանյութի գների 7,5 տոկոս աճով, ինչը, համապատասխանաբար, նպաստել է 10,7 և 4,29 տոկոսային կետ՝ ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը»,- նշված է Վրաստանի վիճակագրության հրապարակած զեկույցում։

Նմանատիպ