Վրաստանի վարչապետի հրամանով Էներգետիկայի զարգացման հիմնադրամը մարդասիրական բեռ, տարբեր տեսակի և հզորության գեներատորներ է ուղարկել Ուկրաինա
Վրաստանի վարչապետի հրամանով Էներգետիկայի զարգացման հիմնադրամը մարդասիրական բեռ, տարբեր տեսակի և հզորության գեներատորներ է ուղարկել Ուկրաինա

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանով «Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամը» մարդասիրական բեռ է ուղարկել Ուկրաինա: Այս մասին տեղեկատվություն է տարածել էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Նրանց խոսքով՝ բեռը ներառում է տարբեր տեսակի և հզորության ինը միավոր գեներատոր։

«Հատկանշական է, որ «Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամ» ԲԲԸ-ն ապահովել է գեներատորների ձեռքբերումը և տեղափոխումը կարճ ժամանակահատվածում (համաձայնեցված ժամկետներում):

Մարդասիրական բեռը կփոխանցվի Ուկրաինայի Կիև քաղաքում գտնվող Վրաստանի դեսպանատուն՝ հետագայում Ուկրաինա անվճար փոխանցելու համար: Ուկրաինան Վրաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը ցամաքային ճանապարհով կստանա մի քանի օրվա ընթացքում», – ասվում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարության մեջ: