Մայա Բիթաձեն հանդիպել է Ֆրանսիայի դեսպանին
Մշակույթի նախարար Մայա Բիթաձեն հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Կուրտոյին։
Մշակույթի նախարարության տեղեկատվությամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև մշակույթի ոլորտում համագործակցության հարցերը։
«Նախարարն ուշադրություն է հրավիրել Լևիլի վրացական կալվածքում Վրաստանի կառավարության կողմից իրականացված վերականգնողական ծրագրի ավարտից հետո հաջորդող փուլին և վրաց-ֆրանսիական մշակութային-կրթական միջոցառումների կազմակերպման կարևորությանը։
Հանդիպմանը քննարկվել են կինոյի, գրականության, հնագիտության և թանգարանների ուղղություններով համագործակցության հաջողված ծրագրերը և հարաբերությունների խորացման հեռանկարները», – նշված է Մշակույթի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։
Մշակույթի նախարարությունում կայացած հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավան, միջազգային հարաբերությունների դեպարտամենտի պետ Զուրաբ Բակուրաձեն, Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Սալոմե Գեորգիևը։