Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայ ժողովրդին շնորհավորում է Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Շնորհավորական ուղերձում, որը Մամուկա Բախտաձեն ուղարկել է հայ գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին, ընդգծված է երկրների միջև առկա բարեկամությունը և սերտ համագործակցությունը:
Կառավարության ղեկավարը Հայաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել նաև Վրաստանի անկախության օրը շնորհավորելու համար:
«Օգտվելով առիթից, ցանկանում եմ, անձամբ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին, սրտանց շնորհավորել Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Հատկանշական է, որ Վրաստանը և Հայաստանը, ավելի քան մեկ դար առաջ, գրեթե միաժամանակ հիմնադրել են ժամանակակից ժողովրդավարական պետություններ, որոնց ժառանգության զարգացումը և կայունացումը շարունակում ենք արդյունավետ: Ցանանում եմ, շնորհակալություն հայտնել մեր երկրների միջև բարեկամության և սերտ համագործակցության ուղղությամբ ունեցած ներդրման համար: Հույս եմ հայտնում, որ մեր անկեղծ երկխոսությունը և փորձի փոխանակումը կնպաստեն Վրաստանի և Հայաստանի միջև բազմադարյա բարեկամության և բարիդրացիականության առավել խորացմանը և նոր դինամիկ հարաբերությունների զարգացմանը և նաև, դրական ազդեցություն կգործեն տարածաշրջանային խաղաղության կայունացման վրա: Ձերդ գերազանցություն, մեկ անգամ ևս հաստատում եմ իմ խորը հարգանքը և մաղթում արդյունավետ գործունեություն երկրի բարեփոխումների, զարգացման և առաջընթացի գործում»,- ասվում է Մամուկա Բախտաձեի շնորհավորական ուղերձում: