Վրաստանի վարչապետը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահի հետ
Վրաստանի վարչապետը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Երլան Կոշանովի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Ղազախստանի միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Ընդգծվել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը և դրա հետագա ընդլայնման հեռանկարները։

Ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական կապերի աճող դինամիկային և տրանսպորտա-լոգիստիկ ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև Միջին միջանցքի նշանակությանը։

Վարչապետը խոսել է խաղաղության խթանման ուղղությամբ Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերի մասին և շնորհակալություն հայտնել Ղազախստանին երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցման համար։