Վրաստանի վարչապետ. Բռնի տեղահանված անձինք, ովքեր ունեն մինչև 5 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, ազատվում են գույքահարկից
Վրաստանի վարչապետ. Բռնի տեղահանված անձինք, ովքեր ունեն մինչև 5 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, ազատվում են գույքահարկից

Բռնի տեղահանված անձինք, որոնք ունեն մինչև 5 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, ազատվում են գույքահարկից: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստից առաջ:

«Այսօր մենք կայացնում ենք որոշում բռնի տեղահանված անձանց գույքահարկից ազատելու մասին այն դեպքում, եթե խոսքը վերաբերում է մինչև 5 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողին: Սա չնչին օգնություն է, սակայն աջակցություն է մեր փախստականներին, որոնք զբաղված են գյուղատնտեսությամբ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Թողնել մեկնաբանություն