Վրաստանի տնտեսական աճի փիլիսոփայությունը հենված է ոչ միայն էկոնոմիկայի աճի, այլ եկամուտների հավասար բաշխման վրա. Գիորգի Քոբուլիա
Մեր ինքնանպատակն է, բարձրացնել Վրաստանի քաղաքացիների բարօրության մակարդակը,- այս մասին խորհրդարանում, կոմիտեների միավորված նիստին խոսքով ելույթ ունենալիս հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի թեկնածու Գիորգի Քոբուլիան:
Նրա խոսքով, Վրաստանի տնտեսական աճի փիլիսոփայությունը հենված է ոչ միայն էկոնոմիկայի աճի, այլ եկամուտների հավասար բաշխման վրա:
«Իրականում էկոնոմիկայի զարգացումը չէ մեր ինքնանպատակը: Մեր ինքնպատակն է, որ բարձրացնենք Վրաստանի քաղաքացիների բարօրության մակարդակը: Եթե մենք կզարգացնենք տնտեսությունը նրանով, որ կբերենք խոշոր ներդնողի, որը կկառուցի շատ մեծ գործարան և դրանով կզարգանա էկոնոմիկան, սակայն հիմնական բնակչության բարօրության մակարդակը չի ավելանա, քանի որ ժողովուրդը, որն այսօր շրջաններում է, կրկին կլինի գործազուրկ և աղքատության մակարդակը չի նվազի, ուստի կիրառում ենք ինկլյուզիվություն տերմինը, որտեղ ցանկանում ենք զարգացնել էկոնոմիկան և միևնույն ժամանակ եկամուտները բաշխել բնակչության միջև»,- հայտարարել է Քոբուլիան:
Նրա մեկնաբանմամբ, դա չի նշանակում, որ կաշխատի մեկ մարդ և կբաշխվի երկրին, այլ, նրա խոսքով, պետք է աշխատի որքան հնարավոր է շատ մարդ, որն անձամբ կվաստակի գումար:
Ագրարային հարցերով, բնապահպանության և բնական ռեսուրսների, բնագավառային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության, տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման, ինչպես նաև ֆինանսական-բյուջետային կոմիտեների միավորված նիստին լսում են տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի, բնապահպանության և գյուղատնտեսության գործող նախարարներին, ինչպես նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի թեկնածուներին: