Ռեգբի Եվրոպայի առաջնության 4-րդ տուրի հանդիպումը, որտեղ Վրաստանի հավաքականը հանդիպելու է Ռուսաստանի հետ, սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 16:00-ին: Հանդիպումը տեղի է ունենալու Կրասնոդարում:
Վրաստանի հավաքականը ելույթ է ունենալու փոփոխված կազմով: Այս տարի առաջին անգամ մարզահրապարակում կտեսնենք Մերաբ Կվիրիկաշվիլիին, ով անց է կացնելու իր 109-րդ հանդիպումը հավաքականի կազմում:
Հավաքականի հիմնական կազում լինելու է՝ Անտոն Փեյքրիշվիլին, իսկ Սոսո Մաթիաշվիլին, ով Իսպանիայի հետ խաղում կատարում էր ֆուլբեքի պարտականությունները, խաղալու է աջ եզրին:
Նշենք, որ վրաց ռեգբիստները Ռուսաստանի մոտ չեն պարտվել 20 տարի:
Հեղինակ -
Edgar Barsegyan