Վրաստանի ռեգբիի հավաքականը հաղթել է Սամոային. Նոյեմբերյան թեստեր
Անհաջող առաջին խաղակեսից հետո, Վրաստանի ռեգբիի հավաքականը Սամոային առաջարկել է տարբերվող երկրորդ խաղակես:
Վրաց ռեգբիստները երկրորդ խաղակեսի սկսվելուն պես զբաղեցրել են մրցակցի 22 մետրանոց տուգանայինը և արդյունքի հասել 60-րդ րոպեին, դնելով հերթական լելոն (Գիորգաձե):
Վասիլ Լոբժանիձեի փոխարեն խաղադաշտ մտած Գելա Աֆրասիձեն լավ է ներգրավվել հանդիպմանը: 65-րդ րոպեին երիտասարդ 9 համարը իր հաշվին գրանցեց առաջին լելոն հավաքականի կազմում և Վրաստանը առաջ է անցել 24:19 հաշվով: Դեպի դարպաս առանց թերությամբ տուգանայինները կատարել է դեբյուտանտ Թեդո Աբժանդաձեն, որը 72-րդ րոպեին հերթական տուգանային հարվածի շնորհիվ գրանցել է վերջնական հաշիվը ՝ 27:19
Հեղինակ -
Edgar Barsegyan