Վրաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է պահուստի և համակենտրոնացման նոր հայեցակարգը
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է պահուստի և համակենտրոնացման նոր հայեցակարգը:
Ինչպես նշված է պաշտպանության նախարարության լրատվության մեջ, երկրի պաշտպանությունը ոչ միայն զինվորականների, այլ նաև յուրաքանչյուր քաղաքացու պարտավորությունն է: Վրաստանի պաշտպանության նախարարությունը «ռազմավարական տեսության փաստաթղթում» ներկայացրել է պաշտպանության սկզբունքները, որտեղ պահուստի և համակենտրոնացման արդյունավետ համակարգի ստեղծումը հիմնական խնդիրներից մեկն է:
«Մեր պահուստի հայեցակարգի նպատակն է` պաշտպանության ոլորտում Վրաստանի քաղաքացիների ներգրավածության ապահովումը և համակենտրոնացման ռեսուրսների օպտիմալ օգտագործումը:
Նոր օրինագծի համաձայն, հիմնվելու է երկու տիպի պահուստ. Ակտիվ և համակենտրոնացված:
Ակտիվ պահուստային ծառայությունը լինելու է կամավոր, ձևակերպվելու է պայմանագիր 5 տարի ժամկետով, և այդ հինգ տարիները գրանցվելու են քաղաքացու աշխատանքային ընդհանուր ստաժում: Զորակոչի դեպքում, պահուստայինը կպահպանի իր աշխատատեղը և աշխատավարձը:
Օրինագծի համաձայն, ակտիվ պահուստ գրանցված անձը կստանա աշխատավարձ, որը լինելու է իր կոչումին համապատասխան ֆիքսված գումարի 20 տոկոսը, իսկ զորակոչի և զինվորական ծառայություն անցնելու ժամանակաշրջանում՝ լրիվ աշխատավարձը:
Ակտիվ պահուստային ծառայությունը բաժանվել է երեք մասի.
- Զինված ուժերի պահուստ.
- Տարածքային պահուստ.
- Մասնագետների պահուստ.
- Զինված ուժերի պահուստը ապահովում է պահուստայինների անհապաղ ընդգրկումը ՝զինված ուժերի կազմի մեջ, զինված ուժերի ստորաբաժանումների հզորացումը և աջակցությունը:
- Տարածքային պահուստը իրականացնելու է զինված ուժերի հավելյալ ռազմական աջակցություն, տարածքային պաշտպանության կազմակերպման ճանապարհով: Տարածքային պահուստը լինելու է զինված ուժերի ազգային գվարդիայի կազմում և կազմակերպվելու է տարածքային պաշտպանության ստորաբաժանումներում, որոնք իրենց հերթին կազմված կլինեն մանեվրային մասնիկներից, ինչպես նաև նախանշված խնդիրների և աշխարհագրական միջավայրին համապատասխան տարածքային ստորաբաժանումներից:
- Մասնագետների պահուստը նորարարություն է և այսօր գոյություն ունեցող օրենսդրությունում իր նմանը չունի: Նրա ստեղծման նպատակը զինված ուժերի հատուկ պահանջարկների և խնդիրների լուծումն է: Օրինակ, կիբերանվտանգության մասնագետը երկրի համար կարող է ծառայել սեփական մասնագիտությամբ և փորձով:
Պահուստի երկրորդ ձևը՝ համակենտրոնացման պահուստը, ի տարբերություն ակտիվ պահուստի, պարտադիր է և նրա նպատակն է զինված ուժերի ուժեղացումը և կորուստների լրացումը:
Համակենտրոնացման պահուստի դեպքում ռազմական պահուստային ծառայություն ընդգրկված անձի համար, պահուստային ծառայությունը նախատեսում է տարին մեկ անգամ 45 օրով, իսկ աշխատավարձ հատկացվելու է միայն զորակոչի դեպքում: Համակենտրոնացման պահուստում կարող են ընդգրկվել 18-ից 60 տարեկան քաղաքացիները: Ստեղծվելու է էլեկտրոնային ցուցակ և նրանց զորակոչը և քանակը սահմանվելու է զինված ուժերի կարիքների համաձայն»,-ասված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan