Վրաստանի պաշտպանական ուժերի արևելյան հրամանատարը աշխատանքային այցով գտնվում էր Աֆղանստանում
Վրաստանի պաշտպանական ուժերի արևելյան հրամանատարը աշխատանքային այցով գտնվում էր Աֆղանստանում

Պաշտպանական ուժերի արևելյան հրամանատար, գնդապետ Ռոլանդ Ձնելաձեն, առաջին հետևակային բրիգադի, 13-րդ գումարտակի կողմից «հստակ աջակցություն» առաքելության ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով գտնվում էր Աֆղանստանում, Բագրամ ավիաբազայում:

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վլադիմեր Նաթենաձեն հրամանատարի համար անց է կացրել տեղեկատվական բրիֆինգ և մանրամասն տեղեկություններ տրամադրել ստորաբաժանման առօրյա գործունեության, ինչպես նաև անվտանգության ներկայիս միջավայրի մասին:

«Գնդապետ Ռոլանդ Ձնելաձեն զրուցել է նաև «Բագրամ» ավիաբազայի 13-րդ գումարտակի անձնակազմի հետ և շնորհակալություն հայտնել «Հստակ աջակցություն» առաքելությունում իրենց արժանի ծառայության համար: Գնդապետ Ռոլանդ Ձնելաձեն արևելքի հրամանատարի կարգավիճակում Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում գտնվում էր առաջին անգամ: Մինչ արևելքի հրամանատար նշանակվելը, 1-ին հետևակային բրիգադը գտնվում էր նրա անմիջական հրամանատարության տակ: Առաջին հետևակային բրիգադի 13-րդ գումարտակը «Հստակ աջակցություն» առաքելությունը իրականացնելու նպատակով Աֆղանստան է մեկնել հուլիսին և պատասխանատու է «Բագրամ» ավիաբազայի անվտանգության համար»,- ասված է տեղեկության մեջ: