Վրաստանի որոշ շրջաններում այսօր սպասվում է ձյուն, օդերևուբանները եղանակի բարելավում են կանխատեսում մարտի 4-ից
Վրաստանի որոշ շրջաններում այսօր սպասվում է ձյուն, օդերևուբանները եղանակի բարելավում են կանխատեսում մարտի 4-ից

Վրաստանի մեծամաս շրջաններում այսօր սպասվում է տեղումներով եղանակ, որոշ վայրերում՝ ձյան տեսքով – այս մասին 1tv.ge-ին հայտնել են Միջավայրի գործակալության օդերևութաբանական կանխատեսումների ծառայությունում:

Նրանց տեղեկությամբ, Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կլինի 4-9 աստիճան, իսկ Արևմտյան Վրաստանում՝ 3-8 աստիճան:

Ինչ վերաբերում է Թբիլիսիին, մարտի 2-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը կլինի 7-9 աստիճան:

Ինչպես հայտարարում են Միջավայրի ազգային գործակալությունում, տեղումներով եղանակը Վրաստանի ողջ մասշտաբով կպահպանվի մինչև մարտի 3-ի օրվա առաջին կեսը:

Օդերևութաբանների տեղեկությամբ, մարտի 4-ից Վրաստանում եղանակը կբարելավվի և կլինի առանց տեղումների եղանակ: