Վրաստանի օրհներգը կատարելու ժամանակ վրաց ռեգիստների շապիկների վրա գրված էր Արչիլ Տատունաշվիլի անունը

Վրաստանի ռեգբիի հավաքականի անդամները Ռումինիայի հետ հանդիպումից առաջ, օրհներգը կատարելու ժամանակ մարզադաշտ են դուրս եկել հատուկ շապիկներով, որի վրա գրված էր բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանում զոհված Արչիլ Տատունաշվիլիի անուն ազգանունը:

Այս պահին ընթանում է հանդիպման առաջին խաղակեսը, հաշիվը 10:3 հոգուտ Վրաստանի:

Ռումինացիների հետ հանդիպմանը կրկին հիմնական կազմում է ֆուլբեք Մերաբ Կվիրիկաշվիլին, իսկ Սոսո Մաթիաշվիլին ելույթ է ունենալու աջ եզրին:

Վրաստանի հավաքականի կազմը հետևյալն է.

Առաջնագիծ.

  • 1. Նարիաշվիլի  2. Մամուկաշվիլի  3. Չիլաչավա
  • 4. Նեմսաձե (Ա) 5. Ճեիշվիլի
  • 6. Թխիլաիշվիլի 7. Կոլելիշվիլի
  • 8. Լոմիձե

Ետնագիծ.

  • 9. Լոբժանիձե 10. Խմալաձե
  • 12. Կվեսելաձե 13. Կաճարավա
  • 11. Մաթիաշվիլի 14. Սիճինավա
  • 15.Կվիրիկաշվիլի

Պահուստայիններ.

  • 16. Ալխազաշվիլի, 17. Ասեիշվիլի, 18. Մելիքիձե, 19. Սութիաշվիլի, 20. Գաչեչիլաձե, 21. Ափրասիձե, 22. Մալաղուրաձե, 23. Թոդուա

Հանդիպումը սկսվելու է 16:00-ին և այն անց է կացվելու «Դինամո» մարզադաշտում: