Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ՝ ՍՊԸ «Վրաստանի օդանավակայանների միության» լրատվությամբ, 2018 թվականի հինգ ամիսների տվյալներով, Վրաստանի օդանավակայանների կողմից կանոնավոր և չարտերային չվերթների արդյունքում, տեղափոխվել է 1 608 124 ուղևոր, որը 32 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից – 1 220 595 ուղևոր:
ՈՒղևորների քանակի բարձր ցուցանիշը գրանցվել է Վրաստանի բոլոր միջազգային օդանավակայաններում:
2018 թվականի հինգ ամիսների ընթացքում, Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 1 327 544 ուղևորի, որը 32 տոկոսով ավել է նախորդ տարվա հետ համեմատ (1 005 584 ուղևոր):
«Վրաստանի օդանավակայանների միության» լրատվությամբ, Քութաիսիի միջազգային օդանավակայանում, հինգ ամիսների ընթացքում զգալիորեն աճել է ուղևորների քանակը և կազմել 20 տոկոս: Եթե անցած տարի, Դավիթ Աղմաշենեբելիի անվան Քութաիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 142 499 ուղևորի, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է՝ 171 064:
Բացի այդ, ռեկորդային աճը պահպանվել է Բաթումիի միջազգային օդանավակայանում: 2018 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Ալեքսանդր Քարթվելիի անվան միջազգային օդանավակայանից օգտվել է 109 516 ուղևոր, որը 51 տոկոսով ավել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից (72 512 ուղևոր):
Ինչ վերաբերում է տեղական ներքին օդանավակայաններին, Մեստիայի և Ամբրոլաուրիի օդանավակայաններից 2018 թվականի 5 ամսվա ընթացքում օգտվել է 2150 ուղևոր:
Հեղինակ -
Edgar Barsegyan