Վրաստանի ՆԳ նախարարը և ԱԻ կառավարման ծառայության ղեկավարը մեկնել են ավտովթարի վայր
Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Իոսեբ Ճելիձեն և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին մեկնել են Դուշեթի, Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի վայր և տեղում համակարգում են փրկարարական աշխատանքները: Այս մասին ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
Այս պահի դրությամբ, տեղի ունեցածի հետևանքով մահացել է 17, ծանր տուժել՝ 3 մարդ: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ:
Չնայած ռելիեֆային և օդերևութաբանական բարդ պայմաններին, փրկարարական խմբերը մինչ այժմ աշխատում են անդադար ռեժիմում:
Տեղում գտնվում է պարեկային և քրեական ոստիկանության անձնակազմը, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական խմբերը և փրկարարական տեխնիկա:
Ավտովթարի հետևանքով միկրոավտոբուսը ընկել է ժայռալանջին, մոտ 80 մետր բարձրությունից:
Սկսված է հետաքննություն»,- հայտարարում են ՆԳՆ-ում: