Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ ռուս-վրացական սահմանին հացադուլ անող ուկրաինացի քաղաքացիները վրացական կողմից որևէ կոնկրետ պահանջ չունեն
Այսօր լրատվամիջոցները հաղորդել են, որ «ռուս-վրացական սահմանին մնացած հինգ ուկրաինացի քաղաքացիներ ցմահ հացադուլ են հայտարարել վրաց սահմանապահների գործողությունների պատճառով»։
Ինչպես նշել են Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում, ուկրաինացի քաղաքացիները վրացական կողմից որևէ կոնկրետ պահանջ չունեն։
«Նրանց նպատակն է ժամանակին վերադառնալ իրենց երկիր՝ Կարմիր խաչի օգնությամբ և Ուկրաինայի դեսպանատան աջակցությամբ», – հայտարարել է Ներքին գործերի նախարարությունը։