Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 12 անձի
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 12 անձի

Վրաստանի նախագահը մայիսի 26-ին համաներման ակտ է հրապարակել:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 10 դատապարտյալի: Նրանցից երեք դատապարտյալներ ամբողջությամբ ազատվել են պատժի կրումից, իսկ յոթ դատապարտյալների քրեակատարողական հաստատությունում մնալու և պատիժը կրելու ժամկետը կրճատվել է: Համաներման ակտը վերաբերել է նաև երկու պայմանական բանտարկյալի:

2021 թվականի մայիսի 26-ին նախագահը համաներում է շնորհել 12 անձի (10 կալանավոր և երկուսը պայմանական պատիժ կրող):