Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին համաներում է շնորհել 116 կալանավորի: Այս մասին հայտարարել է Կալանավորների համաներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն:
Ինչպես այսօրվա մամլո ասուլիսին նշել է Քորիձեն, համաներվածներից 73-ը հենց այսօր կլքեն կալանավայրերը: Նրանցից երկուսը կին է:
Ինչ վերաբերում է մնացած 43 բանտարկյալին, նրանց պատժաժամկետները կրճատվել են: Նրանցից երկուսը ևս կին է:
Զվիադ Քորիձեի տեղեկությամբ, Համաներման հանձնաժողովն աշխատում էր փետրվարի 19-ից 26-ը ներառյալ և քննարկել է 858 անձի գործ: