Վրաստանի նախագահը ադրբեջանցիներին շնորհավորել է Նովրուզ Բայրամի առթիվ - Ձեզ հետ ռուսերեն չեմ զրուցելու, դա այն լեզուն է, որը մեզ չի միավորում
Վրաստանի նախագահը ադրբեջանցիներին շնորհավորել է Նովրուզ Բայրամի առթիվ - Ձեզ հետ ռուսերեն չեմ զրուցելու, դա այն լեզուն է, որը մեզ չի միավորում

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին Գարդաբանիում, Քվեմո Քարթլիի տեղական իշխանությունների հետ միասին, էթնիկ ադրբեջանցիներին շնորհավորել է Նովրուզ Բայրամի առթիվ և մասնակցել տոնական միջոցառմանը:

Վրաստանի նախագահը խոսքով դիմել է տոնական միջոցառման կապակցությամբ Գարդաբանիի կենտրոնում հավաքված բնակչությանը և հայտարարել, որ կարևոր է, երբ երկրում նորության հետ միասին շարունակվում և պահպանվում են հին ավանդույթները:

Նրա խոսքերով, բոլորը պետք է տեսնեն, որ ինչ կուսակցության, ազգության և կրոնին էլ չպատկանեն, բոլորը ունենալու են մի ապագա և դա ընդհանուր ապագան է: