Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Գրեմիսխևի և բռնազավթված գոտու մոտ բնակվող մարդկանց հետ միասին տոնել է Թիջրոբայի տոնը (ֆոտոշարք)
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Գրեմիսխևի և բռնազավթված գոտու մոտ բնակվող մարդկանց հետ միասին տոնել է Թիջրոբայի տոնը:
Նախագահը մեծ հանցանք է անվանել վրացիների ու օսերի միջև դարավոր բարեկամության պառակտումը:
«Եկել եմ Գրեմիսխևի: Այսօր տոն է, որը դարեր շարունակ միմյանց կապել է վրացիներին և օսերին, քրիստոնյաներին: Մարդիկ գալիս էին և աղոթք անում, ցավոք այսօր մատուռի մոտ հնարավոր չի բարձրանալ, այդ տարածքը բռնազավթված է:
Դարերի ընթացքում կողք կողքի ապրող մարդկանց միմյանցից բաժանելը մեծ հանցանք է:
Այս գյուղին պետք է հետևենք, ճանապարհ և ուշադրություն է պետք նրանց, սա նշան է, որ պետությունը հոգ է տանում իր բնակիչների համար»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Լրատվությունը տարածում է նախագահի մամուլի ծառայությունը: