Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ալավերդիի վանք
Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլին Ալավերդու վանքում է եղել իր երեխաների հետ։
Նրան հյուրընկալել է Ալավերդու աբբա, մետրոպոլիտ Դավիթը։ Մետրոպոլիտը օրհնել է նախագահին և մաղթել հաջողություններ։
Նախագահը այցելել է տաճարը, ինչպես նաև ծանոթացել է վանքի տարածքում գտնվող հնագույն՝ XI դարի գինու մառանին և այնտեղ իրականացված հնագիտական աշխատանքների արդյունքում հայտնաբերված ցուցանմուշներին։
Ալավերդու վանքում Միխեիլ Քավելաշվիլիի հետ միասին գտնվել են նաև Կախեթիի պետնախարարը՝ Գիորգի Ալադաշվիլին, խորհրդարանի անդամներ և տեղական իշխանության ներկայացուցիչներ։
Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի նախագահի վարչակազմը։