Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ներում է շնորհել 70 մարդու
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ներում է շնորհել 70 մարդու

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Սվետիցխովելիի տոնի կապակցությամբ ներում է շնորհել 70 մարդու։ Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի նախագահի վարչակազմը։

Նրանց տվյալներով՝ ներումը վերաբերել է 42 ազատազրկման հետ չկապված և 24 բանտարկյալի, իսկ չորսի դատվածությունը մարվել է։

«Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրությամբ իրեն տրված բացառիկ լիազորությունների կիրառումը հիմնված է մարդասիրության և պետական ​​շահերի սկզբունքի վրա», – ասվում է վարչակազմի տեղեկատվության մեջ։