Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին որոշումը կայացնելու են Վրաստանը և դաշինքի անդամ 29 երկրները. Ենս Սթոլթենբերգ
Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին որոշումը կայացնելու են Վրաստանը և դաշինքի անդամ 29 երկրները, այլոք այս գործընթացին չեն կարող միջամտել,- այս հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ «Դոյչե Վելեի» հետ հարցազրույցում:
Լրագրողի հարցին, ունեն արդյոք Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան դաշինքին անդամակցելու հնարավորություն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այդ հարցով որոշում են կայացնելու միայն այդ երկրները և դաշինքի 29 անդամները:
«Մենք աջակցում ենք Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ՆԱՏՕ ձգտումներին: Մենք օգնում ենք Վրաստանին՝ բարեփոխումներ անցկացնելու հարցում: Աջակցում ենք նաև Ուկրաինային: Այս երկու երկրների ՆԱՏՕ-ին ինտեգրման մասին որոշումը կայացնելու են Վրաստանը և դաշինքի անդամ 29 երկրները, այլոք այս գործընթացին»,- հայտարարել է Սթոլթենբերգը:
Հարցազրույցին նա նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում ներգրավվել Ռուսաստանի հետ զինված պայքարին, սակայն դաշինքն ստիպված է պատասխանել վտանգներին և ավելացնել ռազմական ներկայացուցչությունը Մերձբալթյան երկրներում, Լեհաստանում, Սև ծովի տարածաշրջանում: