Վրաստանի քաղաքացիները, ում արգելել են մուտք գործել Կիպրոսի հանրապետություն հայրենիք կվերադառնան մայիսի 14-ին. Արտաքին գործերի նախարարություն
Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, Վրաստանի քաղաքացիները, ում արգելել են մուտք գործել Կիպրոսի հանրապետություն, չեն ունեցել սահմանը հատելու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Կիպրոսում Վրաստանի դեսպանատան տվյալներով, Վրաստանի քաղաքացիները հայրենիք կվերադառնան հաջորդ չվերթով, որը ծրագրված է մայիսի 14-ին:
«Կիպրոսում Վրաստանի դեսպանատում ահազանգ է մտել, որ Վրաստանի մի քանի քաղաքացու արգելվել է մուտք գործել երկրի տարածք: Հյուպատոսական բաժինը նույն պահին կապ է հաստատել տեղի սահմանային ծառայության հետ:
Իրավապահների լրատվությամբ, նշված քաղաքացիները իր հետ չեն ունեցել սահմանը հատելու համար անհրաժեշտ փաստաթղթեր: Նրանք գտնվում են հատուկ տարածքում, որտեղ ստանում են սնունդ և խմելու ջուր, և նրանք հայրենիք կվերադառնան մայիսի 14-ին»,- հայտարարել են արտաքին գործերի նախարարությունում:
Կիպրոսում, Լարնակայի օդանավակայանում Վրաստանի չորս քաղաքացի արդեն երկու օր է գտնվում է հատուկ շենքում: