Վրաստանի քաղաքացիները, որոնք չէին կարողանում ժամանել Յանգջոու քաղաքից, արդեն Թբիլիսիում են
Վրաստանի երեք քաղաքացի, որոնք թռիչքների արգելման պատճառով չէին կարողանում դուրս գալ Յանգջոու քաղաքից, վերադարձել են Թբիլիսի: Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի հանձնարարությամբ, նրանք Վրաստան են բերվել Վրաստանի օդանավակայանների միության ջանքերով:
Ըստ Վրաստանի օդանավակայանների միության, Լուկա Բուխրաշվիլին, Նինո Վաշալոմիձեն և Անի Տատիշվիլին, Պեկինից Թբիլիսի են ժամանել «Ֆլայ Դուբայի» ինքնաթիռով:
Վրաստանի առաջին ալիքի լրագրողի լրատվությամբ, նրանք ստուգում են անցել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելու» անվան միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է «Վրաստանի օդանավակայանների միության» տնօրեն Թամար Արչուաձեն:
Հիշեցնենք, Վրաստանում կորոնավարակի հնարավոր տարածման կանխարգելման նպատակով, հունվարի 29-ից, Չինաստանից արգելվել են ուղիղ չվերթները: