Վրաստանի քաղաքացիները Լիտվա մեկնելու դեպքում չեն մնալու 14 օրյա ինքնամեկուսացման մեջ
Վրաստանի քաղաքացիները Լիտվա մեկնելու դեպքում չեն մնալու 14 օրյա ինքնամեկուսացման մեջ,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանում Լիտվայի դեսպանությունը:
«Լիտվայի առողջապահության նախարարի որոշմամբ, որը նաև Լիտվայի ազգային անհետաձգելի օպերացիաների ղեկավարն է, 2020 թվականի հուլիսի 25-ից, Վրաստանի քաղաքացիները և Վրաստանի տարածքում օրինական բնակվող անձանց Լիտվա ժամանելուն պես այլևս պարտադիր չի լինի անցնել 14-օրյա ինքնամեկուսացում: Այս որոշումը հնարավոր է վերանայվի համավարակային իրավիճակի վատթարացման դեպքում»,- ասված է Վրաստանում Լիտվայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Վրաստանը Եվրամիության կողմից հրապարակված փաստաթղթի համաձայն, Վրաստանը 12 երկրների շարքում է, որոնք անվանվել են Կովիդ անվտանգ երկրներ: Իր հերթին Վրաստանը իր սահմանները բացել է հինգ պետության համար, այդ թվում ՝ Լիտվայի: