Վրաստանի քաղաքացիները կօգտվեն անայցագրային ճամփորդության օրերը հաշվող հատուկ ծրագրից
Արդարադատության նախարարությունը անց է կացնելու անայցագրային ճապորդության օրերը հաշվող բջջային ծրագրի Schengen/EU App-ի շնորհանդեսը:
Ինչպես առաջին ալիքին հայտնել են նախարարությունից, «պետական ծառայությունների զարգացման գործակալությունում» բջջային ծրագրի շնորհանդեսը փետրվարի 27-ին անց է կացնելու արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Նախարարության տվյալներով, բջջային ծրագիրը քաղաքացիներին հնարավորություն կտա նշել Շենգենի գոտում գտնվելու օրերը և հաշվել մնացած օրերը, քանզի չխախտվի առանց այցեգրի գոտում գտնվելու կարգը:
Ծրագրի միջոցով հնարավորություն է տրվում.
Շենգենի գոտում ճամփորդելու պատմության պահպանում.
Մնացած օրերի հաշվառում.
Կոնկրետ ճամփորդության պատմությունը պատկերող տեսալրատվության տեղադրում սոցիալական ցանցերում:
Հեղինակ -
Edgar Barsegyan