Վրաստանի քաղաքացիներ մայր և որդու, ովքեր Իրանից գալիս էին Վրաստան, Լագոդեխիի անցակետից ետ են ուղարկել
Վրաստան-Ադրբեջան սահմանի, Լագոդեխիի սահմանային անցակետից Վրաստան էին փորձում մտնել մայր և որդի, ովքեր ճանապարհորդում էին Իրանում: Նրանք Վրաստանի քաղաքացիներ են:
Ինչպես հայտնում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, փաստաթղթերը ստուգելուց հետո, սահմանապահներն ու հանրային առողջության կենտրոնի ներկայացուցիչները առաջարկել են տեղափոխել կարանտին, ինչից մայրը հրաժարվել է և վերադարձել Ադրբեջանի տարածք:
Նրանց հետ միասին էր նաև այդ կնոջ ամուսինը, ով ընտանիքին դիմավորել է Ադրբեջանում, սակայն Իրանում չի եղել: Սահմանապահները նրան թույլ են տվել վերադառնալ Վրաստան:
Հասարակական առողջապահության կենտրոնի Լագոդեխիի բաժանմունքում ասել են, որ նրանց մոտ շնչառական ինֆեկցիաների ախտանիշեր չկան, այդ թվում բարձր ջերմություն, սակայն քանի որ նրանք գտնվել են Իրանում, ապա պետք է տեղափոխվեին կարանտին: