Ղազբեգի անցակետը բաց է և մթերային արտադրանքը ներմուծվում է առանց խնդիրների. Նինո Թանդիլաշվիլի
Ղազբեգի անցակետը բաց է և մթերային արտադրանքը ներմուծվում է առանց խնդիրների. Նինո Թանդիլաշվիլի

Ղազբեգի մաքսակետը բաց է և առաջին օգտագործման մթերային արտադրանքով բեռնված տրանսպորտային միջոցները Վրաստան են մտնում առանց խնդիրների,- այս մասին հայտարարել է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլին, ով Ղազբեգի մունիցիպալիտետում ստեղծված իրավիճակին ծանոթացել է մաքսային վարչության պետ Մամուկա Ջանգուլաշվիլիի հետ միասին:

Մաքսային վարչության պետի հայտարարությամբ, Ղազբեգի մաքսակետը գործում է 24 ժամյա ռեժիմով և օրական ընդունում է 450-500 բեռնատար:

Վարչապետի ղեկավարմամբ ընթացող միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում, Գիորգի Գախարիայի որոշմամբ, մթերային պաշարների կառավարման, լոգիստիկայի և բեռնափոխադրումների վերահսկումը պարտադրվել է միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիին: Նախարարությունն այս ուղղությամբ աշխատում է 24 ժամյա ռեժիմով: