Իլիա Երկրորդի և Բիձինա Իվանիշվիլիի հանդիպման ժամանակ ասվել է, որ վերջին ժամանակների աղմկոտ իրադարձությունները ոչ միայն եկեղեցու վրա հարձակում են, այլև ուղղված են պետության դեմ,- այս մասին ասված է Վրաստանի պատրիարքարանի կողմից տարածած տեղեկության մեջ:
Պատրիարքարանի հաղորդմամբ, Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդը «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլիին և նրա կնոջը, Եկատերինա Խվեդելիձեին հյուրընկալել է քահանայապետների և հոգևորականների հետ միասին:
«Պարոն Բիձինան հանդիպմանը խոսել է վերջին ժամանակների աղմկոտ իրադարձությունների մասին ևասել, որ նման գործողությունները ոչ միայն հարձակում են եկեղեցու վրա, այլև ուղղված են պետության դեմ:
Իր հերթին սրբազնագույնը ուշադրությունը բևեռել է Վրաստանի առջև գոյություն ունեցող մարտահրավերների և երկրում ընթացող գործընթացների վրա:
Հանդիպման ավարտին Կաթողիկոս Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Բիձինա Իվանիշվիլիին և Եկատերինա Խվեդելիձեին այցելության համար և տվել իր օրհնությունը», – ասված է պատրիարքարանի տեղեկատվության մեջ: