Վրաստանի կառավարությունում այսօր կշարունակվեն խորհրդակցությունները կառուցվածքային փոփոխությունների շուրջ
Վրաստանի կառավարությունում այսօր կշարունակվեն խորհրդակցությունները կառուցվածքային փոփոխությունների շուրջ

Վրաստանի կառավարությունում այսօր կշարունակվեն խորհրդակցությունները կառուցվածքային փոփոխությունների շուրջ: Վարչապետ Մամուկա Բախտաձեն կառավարությունում նախատեսված վերակազմակերպման առնչությամբ բյուրոյի ձևաչափում երեկ անցկացրել էր խորհրդակցություններ խորհրդարանի անդամների հետ: Հանդիպումը կայացել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում:

Ինչպես հայտարարել է հանդիպման ավարտից հետո խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեն, քանի նախարարություն կմնա Վրաստանի կառավարությունում, այս մասին դեռևս որոշում կայացված չէ: Նրա մեկնաբանմամբ, քննարկվում է վարչապետ Մամուկա Բախտաձեի առաջարկը՝ նախարարությունների քանակը 14-ից 11-ը հասցնելու մասին, սակայն գաղափարը դեռևս քննարկման ընթացքում է:

«Հավաստիացնում եմ, վերջնական որոշում կայացված չէ: Առաջարկ կա այս ուղղությամբ, սակայն առաջարկը դեռևս չի նշանակում կայացված որոշում»,- մեկնաբանել է Ակակի Զոիձեն: