Վրաստանի կառավարությունը Սաբերիոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ հունվարի 9-ը սգո օր է հայտարարել
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել՝ կապված օկուպացված Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության հետ, որի ժամանակ հինգ երեխա է զոհվել։
«Վարչապետ Իրակլի Կոբախիձեի կողմից ստորագրված կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ սգո օրվա կապակցությամբ Վրաստանի տարածքում վարչական շենքերից կխոնարհվեն պետական դրոշները։
Վրաստանի կառավարությունը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնում հրդեհի հետևանքով զոհված երեխաների ընտանիքներին և հարազատներին»,- ասված է կառավարության տեղեկության մեջ։
Հրդեհի հետեւանքով մահացածներին կհուղարկավորեն վաղը՝ հունվարի 9-ին։
Հունվարի 5-ին օկուպացված Գալիի շրջանի Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել։