Վրաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա
Վրաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա

Վրաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա։

Վրաստանի վարչապետի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից մեկ միլիոն լարի է հատկացվել Թուրքիայի Հանրապետությունում տարերային աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Մարդասիրական օգնության մոբիլիզացիա է իրականացվել Օկուպացված տարածքներից բռնի տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության կողմից։

Նախարարության տվյալներով՝ ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռը ներառում է առաջին օգնության պարագաներ, դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, մանկական սնունդ, շտապօգնության անձնակազմի պարագաներ, համազգեստ, տաք հագուստ, վրաններ, գեներատորներ, քնապարկեր, չոր սնունդ, պահածոներ և այլ պարագաներ։ Բեռների մի մասը մոբիլիզացվել է ՊՆ և Առողջապահության նախարարության պաշարներից։