Վրաստանի կառավարությունը հանդես է գալիս հարկային նոր նախաձեռնություններով
Վրաստանի կառավարությունը հանդես է գալիս հարկային նոր նախաձեռնություններով

Վրաստանի կառավարությունը հանդես է գալիս նոր մասշտաբային և կարևոր հարկային նախաձեռնություններով,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կառավարության նիստին:

Ինչպես նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստին, ֆինանսների նախարարի կողմից նախաձեռնված երեք նոր բարեփոխումները լրացուցիչ թթվածին կտան հատկապես փոքր ձեռնարկատերերին:

«Առաջին բարեփոխման համաձայն, ձեռնարկատերն ազատվում է հավելյալ բյուրոկրատական գործընթացներից և 5 հարկային փաստաթղթի փոխարեն կունենա մեկ ընդհանուր հարկային փաստաթուղթ»,- հայտարարել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով, իշխանության առաջնահերթությունն է Վրաստանում տնտեսական աճի ապահովում, որին առավելագույնս ներգրավված կլինեն  բնակչության բոլոր շերտերը, հատկապես ցածր եկամուտ ունեցող մասը և երկրորդ նախաձեռնությունը հենց դա նկատի ունի:

Որպեսզի խրախուսենք գնումները, որպեսզի տեղի արտադրությունն առավելագույնս լինի ներկայացված, ինչպես փոքր և ընտանեկան տիպի, այնպես էլ շրջաններում և գյուղերում բացված հյուրանոցներում, առավելագույնս հեշտացնում ենք հարկային և գործընթացային տեսանկյունից ապրանքի գնումը տեղի ձեռնարկատիրոջից, գյուղում ապրող մարդկանցից և փոքր ֆերմերներից»,- հայտարարել է վարչապետը և ֆինանսների նախարարին շնորհակալություն հայտնել կարևոր նախաձեռնության համար:

Գիորգի Կվիրիկաշվիլու խոսքով, երրորդ նախաձեռնության նպատակն է Վրաստանը դարձնել տարածաշրջանային ֆինանսական կենտրոն:

«Այդ նախաձեռնությունը հնարավորություն կտա արտասահմանցի ներդրողներին, առցանց ռեժիմում գրանցել ընկերությունները մեր երկրում, բացել հաշվեհամարներ մեր բանկային համակարգում: Նրանք նաև առցանց կերպով կարող են մեր երկրում վարել իրենց ընկերությունը, առանց ֆիզիկական ներկայության»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետը նշել է, որ նախաձեռնություններից առաջ եղել են խորը քննարկումներ, ինչպես կառավարության տնտեսական բլոկում, այնպես էլ խորհրդարանական մեծամասնության հետ և նման համակարգումը և համագործակցությունը կլինի շարունակական: