Վրաստանի կառավարությունը ավարտել է բանակցությունները Եվրամիության մի քանի երկրների հետ, որոնց քաղաքացիների համար բացելու է սահմանները
Վրաստանի կառավարությունը ավարտել է բանակցությունները Եվրամիության մի քանի երկրների հետ, որոնց քաղաքացիների համար բացելու է սահմանները

Եվրամիության կողմից Վրաստանը 15 անվտանգ երկրների ցուցակում ներառելուց և նրանց համար սահմանների հնարավոր բացման մասին հանձնարարականի ներկայացնելուց հետո, Վրաստանի կառավարությունը սահմանները բացելու վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք երկրների հետ: Մի քանի երկրի հետ արդեն համաձայնեցվել է, որ միմյանց քաղաքացիների համար սահմանները կբացվեն: Այս մասին ասված է, կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Այս հարցով Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համակարգող խորհրդի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է աշխարհում և եվրոպական մայրցամաքի համավարակաբանական իրավիճակը, հաշվի առնելով, որ Եվրամիության մի շարք երկրներ, այս փուլում, ընդհանրապես չեն բացել սահմանները օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար, այդ թվում Եվրամիության անդամ պետությունների համար: Իսկ որոշ երկրներ այցելելիս պարտադիր է սեփական միջոցներով անցնել 14-օրյա կարանտին:

Վրաստանի կառավարությունը ուշադիր հետևում է իրավիճակին և ձեռնարկում զգույշ քայլեր, դրանով ապահովելով իր քաղաքացիների առողջությունը:

Կառավարության աշխատակազմի տեղեկատվության համաձայն, արդեն կայացվել են կոնկրետ որոշումներ, որոնք կհայտարարվեն այսօր: Այս թեմայով ճեպազրույցը տեղի կունենա կառավարության աշխատակազմում, ժամը 11:00-ին:

Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը Եվրամիության անդամ երկրների հետ:

Կառավարությունում ասում են, որ Վրաստանի կառավարության համար գլխավոր գերակայությունը քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն է, ուստի յուրաքանչյուր որոշում կայացվում է դրա հիման վրա: