Վրաստանի ջրագնդակի հավաքականը 12:6 հաշվով հաղթել է  Թուրքիայի հավաքականին | Ջրագնդակի Եվրոպայի առաջնություն
Վրաստանի ջրագնդակի հավաքականը 12:6 հաշվով հաղթել է Թուրքիայի հավաքականին | Ջրագնդակի Եվրոպայի առաջնություն

Այսօր, Թբիլիսիի ժամանակով ժամը 15:50-ին, Բուդապեշտում ընթացող ջրագնդակի Եվրոպայի առաջնությունում Վրաստանի հավաքականը մրցել է Թուրքիայի հավաքականի հետ:

Հանդիպումն անցել է մեր թիմի մեծ առավելությամբ և ավարտվել`12:6 հաշվով:

Այս հանդիպման հաղթողը կպայքարի 9-10-րդ տեղի համար: Հիշեցնենք, մի քանի օր առաջ Վրաստանի հավաքականը պատմական հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ և երաշխավորվեց իր տեղը մայրցամաքի 12 լավագույն թիմերի շարքում: Իսկ այսօրվա հաջողությամբ մեր հավաքականը հնարավորություն ստացավ հայտնվել լավագույն տասնյակում:

Մեր հավաքականի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 24-ին, որտեղ մեր մրցակիցը կլինի Գերմանիայի և Ռումինիայի միջև հաղթողին:

Վրաստան-Թուրքիա հանդիպումը Բուդապեշտից ուղիղ հեռարձակելու է Վրաստանի առաջին ալիքը: