Վրաստանի իշխանության ներկայացուցիչները Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում հարգել են օգոստոսյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը

13:56, 08.08.2020

Վրաստանի իշխանության ներկայացուցիչները գտնվում էին Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում, որտեղ հարգել են օգոստոսյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը:

Քաղաքական գործիչները, զինվորները և զոհերի ընտանիքի անդամները հիշեցին 12 տարվա վաղեմության իրադարձությունները և ծաղկեպսակներ դրեցին զոհերի շիրիմներին:

Օգոստոսյան պատերազմի 12-րդ տարելիցի կապակցությամբ Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանատանն էին վարչապետ Գիորգի Գախարիան, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, նախարարների կաբինետի անդամները, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, խորհրդարանական մեծեմասնության անդամները, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:

Նմանատիպ