Վրաստանի հավաքականը հաղթեց Ռումինիայի ընտրանուն և Ռեգբի Եվրոպայի առաջնության եզրափակչում կհանդիպի Իսպանիայի ընտրանուն #1TVSPORT

17:53, 02.03.2025

Ռեգբիի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Վրաստանի ռեգբիի հավաքականը հյուրընկալել է Ռումինիայի հավաքականին, հաղթել 43:5 հաշվով ու նվաճել եզրափակիչի ուղեգիր։

Վրաստան – Ռումինիա 43:5

Լելոներ. Թոդուա, Տաբուցաձե, Բաբունաշվիլի, Ափրասիձե, Կախոիձե, Ախալաձե, Կվեսելաձե – Կոնահե:

Տուգանային. Մատկավա (4)

Վրացի ռեգբիստները խաղը սկսեցին արագ տեմպերով, առաջին կես ժամում դնելով հինգ լելո և արդյունավետորեն վճռելով խաղի ճակատագիրը առաջին խաղակեսում, որը հաղթեցին 29:0 հաշվով։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում ռումինացիներն ակտիվացան, սակայն վրացի ռեգբիստները շուտով վերականգնեցին առավելությունը և ևս երկու անգամ փորձեցին մրցակցի դարպասը։ Այսպես կոչված «Կարմիր ժամանակում» ռումինացիներին հաջողվեց մեկ փորձ կատարել և ի վերջո Վրաստանի հավաքականը 43:5 հաշվով հաղթեց հանդիպմանը։

Բացի եզրափակիչ ուղեգիրից, թիմերն ավանդաբար մրցում էին «Անթիմոս Իվերիելիի» գավաթի համար, որը Վրաստանի հավաքականը նվաճեց 19-րդ անգամ։

Երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումն անցկացվել է մարտի 1-ին, որտեղ Պորտուգալիայի հավաքականը ընդունել է Իսպանիային ու պարտվել 31:42 հաշվով։ Ըստ այդմ, մարտի 15-ին կամ 16-ին (ամսաթիվը կհաստատվի ավելի ուշ) Թբիլիսիում, ռեգբիի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Վրաստանի հավաքականը կհանդիպի Իսպանիայի հետ, որին խմբային փուլի վերջին տուրում Իսպանիայում 62:32 հաշվով պարտության մատնեց։

Իրակլի Տղեմալաձեի լուսանկարները՝ Ռեգբիի միության էջից

Նմանատիպ