Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունն սկսում է նախագիծ, որից կօգտվի 200 000 ֆերմեր, բյուջեն կազմում է 37 000 000 լարի
Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունն սկսում է նախագիծ, որից կօգտվի 200 000 ֆերմեր, բյուջեն կազմում է 37 000 000 լարի

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլու փոխանցմամբ, սկսվում է «Գյուղատնտեսական նշանակության հողատերերի խթանումը» նախագիծը:

Ծրագիրը նկատի ունի գյուղատնտեսական ապրանքի և վարուցանքի ծառայության արժեքի սուբսիդավորում: Ծրագրով հաշվի առնված սուբսիդավորումն ստանալու համար անրաժեշտ է, ֆիզիկական և իրավաբանական անձինք ունենան հանրայի ռեեստրում գրանցված գյուղատնտեսական նշանակության հողամաս: Սուբսիդիայի ծավալը մեկ հեկտարի համար սահմանվել է 200 լարի, այսինքն՝ ագրոքարտին փոխանցված 200 միավոր:

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլու մեկնաբանմամբ, 0.25 հա-ից մինչև 1.25 հա հողամասի սեփականատերը հնարավորություն կունենա քարտին փոխանցված միավորներն օգտագործել գյուղատնտեսական ապրանք գնելու համար:

1.25 հա-ից մինչև 10 և ավելի հա մակերես ունեցող գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատերերը քարտին փոխանցված միավորները կկարողանան կիրառել ինչպես գյուղատնտեսական ապրանք, այնպես էլ՝ ագրոտեխնիկական աշխատանքների սպասարկում գնելու համար:

Նախագծի շրջանակներում 10 հեկտարից ոչ ավել հողամասերի համար սուբսիդիան կազմում է առավելագույնը 2000 լարի: Ծրագրից կօգտվի 200 000 ֆերմեր: Ծրագրի բյուջեն կազմում է 37 000 000 լարի և այն կմեկնարկի 2020 թվականի մայիսի 20-ից: