Վրաստանի և Սենթ Քիթս և Նևիս Դաշնության միջև չեղարկվում է վիզային ռեժիմը

Վրաստանի և Սենթ Քիթս և Նևիս Դաշնության միջև չեղարկվում է վիզային ռեժիմը: Համապատասխան պայմանագիրը վրացական կողմից ստորագրելու է ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան Կախա Իմնաձեն, որի իրավասությունը նրան շնորհել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Անայցագրային ռեժիմից օգտվելու են ինպես Վրաստանի, այնպես էլ՝ Սենթ Քիթս և Նևիս Դաշնության քաղաքացիները:

Սենթ Քիթս և Նևիս Դաշնությունը գտնվում է Կարիբյան ծովի արևելյան մասում: Նրա բնակչությունը կազմում է մոտ 55 հազար: