Վրաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ձևակերպվել է ռազմավարական համագործակցության համաձայնագիր
Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին և Միավորված Թագավորության արտաքին գործերի և համադաշնության գործերով պետքարտուղար, Դոմինիկ Ռաաբը 2019 թվականի հոկտեմբերի 21-ին Լոնդոնում ստորագրել են՝ «Վրաստանի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միավորված թագավորության միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության համաձայնագիր»:
Համաձայնագիրը Բրեքսիթից հետո Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ հարաբերություններում փոխարինելու է Վրաստանի և Եվրամիության միջև գոյություն ունեցող ասոցացման համաձայնագիրը: Փաստաթուղթը ընդգրկում է համագործակցության լայն շրջանակ և ստեղծում է ռազմավարական գործընկերության իրավական հիմք, ինչպես նաև ապահովում է Վրաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ազատ առևտրի ռեժիմը:
Համաձայնագիրը ընդգրկում է համագործակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում ՝ արտաքին և անվտանգության քաղաքականություն, միջազգային իրավունքի սկզբունքների հարգում, հակամարտության խաղաղ կարգավորման խթանում, տնտեսական երկխոսություն, տրանսպորտ, էներգիա, շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխության դեմ պայքար, արդյունաբերական և ձեռնարկատիրական քաղաքականություն, ֆինանսական ծառայություններ, տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, սոցիալական քաղաքականություն և առողջապահություն, կրթություն և մշակույթ, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցություն և այլն:
Հատկանշական է, որ համաձայնագիրը նախատեսում է ազատ առևտրի ռեժիմ և կրկնում է Վրաստանի և Եվրամիության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի (Deep and Comprehensive Free Trade Area – DC FTA) դրույթները: