Վրաստանի և Կորեայի միջև օդային տեղաշարժի վերաբերյալ ձևակերպվել է համաձայնագիր
Փետրվարի 4-ին, Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում, Վրաստանի կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է օդային երթևեկության մասին համաձայնագիր: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության համաձայն, համաձայնագիրը Կորեայի կառավարության անունից ստորագրել է արտաքին գործերի նախարար՝ Կան Կունգ-Վամը, իսկ Վրաստանի անունից Կորեայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Օթար Բերձենիշվիլին:
Համաձայնագիրը կնպաստի միջազգային ավիափոխադրումների ընդլայնմանը, երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության հաստատման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև զբոսաշրջության և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: