Վրաստանի և Ինդոնեզիայի միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր
Վրաստանի և Ինդոնեզիայի միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր

Վրաստանի և Ինդոնեզիայի միջև այսօր կնքվել է փոխհամագործակցության հուշագիր: Արդարադատության նախարարության տեղեկությամբ, փաստաթուղթը ստորագրել են Թեա Ծուլուկիանին և Ինդոնեզիայի Հանրապետության վարչական և բյուրոկրատական բարեփոխումների նախարար Ասման Աբնուրը:

Վրաստանի արդարադատության նախարարը ինդոնեզացի գործընկերոջը օգնություն է առաջարկել ծառայությունների մատուցման ոլորտում առկա խնդիրները լուծելու գործում:

Ինդոնեզիայի վարչական և բյուրոկրատական բարեփոխումների նախարարի խոսքով, Վրաստանի հետ համագործակցությունը իրենց համար անչափ կարևոր է:

Վրաստանը Ինդոնեզիային կօգնի հանրային կառավարման համակարգի բարեփոխման գործում:

Համագործակցության հուշագիրը նկատի ունի ինդոնեզացի փորձագետների, տարբեր մակարդակի պատվիրակությունների միջև փորձի փոխանակում: Նախատեսվում են անցկացվել համաժողովներ, սեմինարներ և աշխատանքային հանդիպումներ:

Վրաստանի և Ինդոնեզիայի միջև փոխգործակցության հուշագիրը կնքվել է «Բաց կառավարման գործընկերության» Ասիայի և օվկիանոսային երկրներում տարածաշրջանային համաժողովի շրջանակներում:

Վրացական պատվիրակության այցը ինդոնեզիա կավարտվի այսօր: