Վրաստանի երկու քաղաքացի, որոնց Չինաստանից տարհանել է ֆրանսիական կողմը, արդեն Ֆրանսիայում են
Վրաստանի երկու քաղաքացիները, որոնց ֆրանսիական կողմի աջակցությամբ տարհանել են Չինաստանի ՈՒհան քաղաքից, արդեն Ֆրանսիայում են:
Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության, ինքնաթիռը արդեն Իստր քաղաքում է:
Գերատեսչության տվյալներով, Վրաստանի քաղաքացիների հետ արդեն զրուցել է, Ֆրանսիայում Վրաստանի փոխհյուպատոսը:
«Քաղաքացիները իրենց լավ են զգում: Նրանք 14 օրյա կարանտինը անցնելու են Ֆրանսիայում: Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատունը սերտ կապի մեջ է ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ ֆրանսիական կողմի հետ»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Ըստ նրանց, Թուրքիայում Վրաստանի քաղաքացիները արդեն անցել են բուժզննում և արդյունքում ոչ մի կորոնավարակ չի հայտնաբերվել, չնայած նրանք մնում են տեղում մինչև կարանտինի շրջանի ավարտը: