«Վրաստանի երկաթգծում» ընթանում է աշխատակիցների զանգվածային պատվաստում
«Վրաստանի երկաթգծում» ընթանում է աշխատակիցների զանգվածային պատվաստում:
«Վրաստանի երկաթգիծ»-ն օգնում է իր աշխատակիցներին պատվաստման գործընթացում: Ընկերությունը գրանցել է նրանց, ովքեր ցանկանում էին պատվաստվել և իրենց պատվաստումն ապահովել է մեկ վայրում», – հայտնել են ընկերությունից:
«Վրաստանի երկաթգիծ» ընկերությունը նշում է, որ կան շատ մարդիկ, ովքեր ցանկանում են պատվաստվել, և նրանք պատվաստվելու են փուլերով: Առաջին դեղաչափով աշխատակիցները պատվաստվել են զանգվածային պատվաստումների կենտրոնում: Աշխատակիցներն ասում են, որ համավարակի ընթացքում պատվաստումը լավագույն լուծումն է, որը նվազագույնի է հասցնում մահացությունը և վարակի ծանրությունը: