Վրաստանի դպրոցներում աշակերտների համար շնչադիմակ կրելը պարտադիր չի լինի
Վրաստանի դպրոցներում աշակերտների համար շնչադիմակ կրելը պարտադիր չի լինի

Դպրոցներում աշակերտների համար շնչադիմակ կրելը պարտադիր չի լինի: Այս մասին ասվում է նոր ուսումնական տարվա հետ կապված կրթության և առողջապահության նախարարությունների մշակված հանձնարարականներում:

Ըստ հանձնարարականների, դպրոցները պարտավոր են ունենալ շնչադիմակների պահեստ:

Շենք մուտք գործող ցանկացած անձ պետք է անցնի ախտահանիչ լուծույթով ներծծված գորգով, անցնի ջերամաչափում և ձեռքի ախտահանում

Դպրոցի ընդհանուր շահագործման տարածքում (այդ թվում, միջանցք, ուսուցչանոց և այլն) գտնվող ցանկացած անձ (բացառությամբ աշակերտների) պետք է կրի շնչադիմակ, այդ թվում, դասամիջոցին:

Ջերմություն կամ շնչառական խնդիրներ ունեցող աշակերտների համար ժամանակավոր մեկուսացման սենյակի հատկացում

Սանիտարական հանգույցի մշակում յուրաքանչյուր դասամիջոցին

Հերթափոխների միջև կես ժամ ընդմիջում, դասասենյակների սանիտարական մաքրում և օդափոխում

Վրաստանի հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կսկսվի սեպտեմբերի 15-ին: Այդ վերաբերյալ կրթության և առողջապահության նախարարությունները մշակել են հանձնարարականներ: