Վրաստանի դատախազությունը մեկ անձի է ձերբակալել՝ անձնական կյանքի մասին տեղեկատվության հրապարակման սպառնալիքով սեռական հարաբերություն հաստատելուն հարկադրելու փաստով
Վրաստանի դատախազությունը անձնական կյանքին առնչվող տեղեկատվության հրապարակման սպառնալիքով սեռական հարաբերություն հաստատելու հարկադրանքի փաստով ձերբակալել է մեկ անձի։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի դատախազությունը։
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանային դատախազության կողմից անցկացված քննությամբ հաստատվել է, որ ձերբակալվածը, անձնական կյանքին առնչվող տեղեկատվության հրապարակման սպառնալիքով, տուժողին հարկադրել է սեռական հարաբերություն հաստատել իր հետ։
Ձերբակալվածին մեղադրանք կառաջադրվի Վրաստանի քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի առաջին մասով (Անձի մարմին սեքսուալ բնույթի ներթափանցման հարկադրանք, որը կատարվել է անձնական կյանքին առնչվող տեղեկատվության հրապարակման սպառնալիքով)։ Նշված հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում մինչև 5 տարի ժამկետով։
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դատարան կդիմի մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ։