Ֆրանսիայում ուսանողական կազմակերպությունը կոչ է անում նոյեմբերի 2-ից արգելափակել միջնակարգ դպրոցների աշխատանքը

15:02, 01.11.2026

Ֆրանսիայում «Les Lycéens!» աշակերտական ​​կազմակերպությունը կոչ է արել նոյեմբերի 2-ից սկսած շրջափակել միջնակարգ դպրոցները։

Ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում կազմակերպության ղեկավար Պիեռ Սուրզան հայտնել է, որ երկշաբաթյա արձակուրդից հետո աշակերտները կվերսկսեն իրենց բողոքի ակցիաները։ Նրա խոսքով՝ կառավարության կողմից այս շաբաթվա սկզբին հայտարարված միջոցառումները բավարար չեն երիտասարդների շրջանում առկա դժգոհությունը մեղմելու համար։

«Իհարկե, մենք կոչ ենք անում շրջափակել դպրոցները։ Շրջափակումները կսկսվեն երկուշաբթի օրը»,- հայտարարել է Սուրզան։

Նա նաև հավելել է, որ երեքշաբթի օրվանից բողոքի շարժումն ընդլայնվելու է։

Ավելի վաղ USL աշակերտական ​​միությունը և մեկ այլ աշակերտական ​​միավորում նույնպես կոչ էին արել երիտասարդներին երեքշաբթի՝ նոյեմբերի 3-ին, շրջափակել դպրոցներն ու համալսարանները։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 5-ին, նախատեսվում են լրացուցիչ բողոքի ակցիաներ. նույն օրը Ֆրանսիայի տարբեր ոլորտների աշխատողները գործադուլ են հայտարարել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել աշակերտներին վերադառնալ ուսմանը՝ հանգիստ մթնոլորտում։ Նա նշել է, որ իշխանությունները հաշվի են առել երիտասարդների պահանջները։

Նմանատիպ