Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ժնևի միջազգային քննարկումների 44-րդ փուլում հայտարարություն է տարածում
Արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Ժնևի միջազգային քննարկումների 44-ռդ փուլում դրվեց 2008 թ. Օգոստոսի 12-ին ՌԴ կողմից հրադադարի մասին համաձայնագրի կնքման և Արչիլ Տատունաշվիլու սպանության մեջ արդարադատության իրականացման անհրաժեշտության հարցը:
Ինչպես գործակալության կողմից տարածված հայտարարությունում է նշված Վրաստանի ներկայացուցիչներընախագահներին և Ժնևի միջազգային քննարկումների մասնակիցներին են հանձնել Լևան Սամխարաուլիի անվան փորցաքննության ազգային բյուրոի միջանկյալ զեկույցը, որտեղ պարզ նշված է Արչիլ Տատունաշվիլու սպանության փաստը։
Վրաստանի արտաքին գործակալության տեղեկությամբ, համանախագահները և մասնակիցները ԱՄՆ-ից և Վրաստանից, նշեցին տվյալ գործով մեղադրյալներին պատժելու անհրաժեշտության մասին։
Ինչպես նշում են արտաքին գործակալությունում, Ռուսաստանի և կուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները չկարողացան հիմնավոր պատասղան տալ ներկայացված գործին։ Վրաստանի ԱԳՆ տեղեկությամբ բանակցությունների ժամանակ ուշադրություն դարձվեց Վրաստանի բռնազավթված տարածքներում Եվրամիաության դիտորդական առաքելության անհրաժեշտության վրա։ Բանակցություններին խոսել են նաև բռնի կերպով տեղահանված անձանց եւ փախստականների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի վերաբերյալ բանակցությունների անհրաժեշտության մասին։
Ժնևի միջազգային քննարկումները հիմնված են 2008 թ. Օգոստոսի 12-ին հրադադարի մասին համաձայնագրի վրա: Քննարկումները անցկացվում են երկու աշխատանքային խմբերի շրջանակներում, որտեղ բանակցությունների մասնակիցները ներկայացված են անհատական կարգավիճակով: Առաջին աշխատանքային խումբի շրջանակներում կքննարկվի Վրաստանի բռնազավթված տարածքներում անվտանգության և կայունության հարցերը, իսկ երկրորդ աշխատանքային խումբի շրջանակներում՝ Աբխազիայում և Ցխինվալի շրջաններում մարդու իրավունքների հարցերն ու բռնի կերպով տեղահանված անձանց եւ փախստականներին իրենց տներում ապահով և արժանապատիվ վերադառնալու հարցերը։ Բանակցությունները վարում են ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահները, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի մասնակցությամբ:
Աշխատանքային խմբի հանդիպումներին մասնակցում են նաև Հարավային Օսիայի ինքնավար շրջանի ժամանակավոր վարչության պետը, Աբխազիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահը, Ցխինվալիի և Սուխումիի օկուպացիոն վարչակարգի ներկայացուցիչները: