Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Լիբիա այցելությունից
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Լիբիա այցելությունից:
Ինչպես ասված է գերատեսչության կողմից տարածած լրատվության մեջ, տեղում ստեղծված իրավիճակը նախատեսելով, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հնարավորություն չունի, օգնություն ցուցաբերել Վարստանի քաղաքացիներին Լիբիայի տարածքում:
«Լիբիայում անվտանգության տեսանկյունից ստեղծված բարդ իրավիճակի պատճառով, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին, ձեռնպահ մնալ Լիբիա այցելությունից և նրա տարածքով երթևեկությունից, ինչպես ցամաքային, այնպես էլ օդային և ծովային ճանապարհներով, քանզի տեղում ստեղծված իրավիճակը նախատեսելով, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հնարավորություն չունի օգնություն ցուցաբերել Վարստանի քաղաքացիներին Լիբիայի տարածքում»,- ասված է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan